00:00:00

Զինհաշմանդամների խնդիրներն ուշադրության կենտրոնում են

22:49, 03 դեկտեմբեր 2018

Դեկտեմբերի 3-ին` Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ, ՀՀ ՊՆ վարչական համալիրում հյուրընկալվել են «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպության անդամները` զինվորական ծառայության ընթացքում, Արցախյան ազատամարտի տարիներին և ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած ազատամարտիկներ և զինծառայողներ: «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և ՀՀ պաշտպանության նախարարության օժանդակությամբ պարբերաբար կազմակերպվող նմանատիպ միջոցառումների նպատակն է սպորտի միջոցով հավասար հնարավորություններ ապահովել ու  խթանել հասարակության մեջ հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրումը: ՊՆ վարչական համալիրի մարզադահլիճում զինվորական հաշմանդամները մրցել են շախմատ, շաշկի, բազկամարտ և սեղանի թենիս մարզաձևերում: Մրցանակային տեղեր զբաղեցրած զինծառայողներին ողջունել և շնորհավորել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը։ Ընդգծելով, որ տարբեր պատճառներով հաշմանդամություն ձեռք բերած ազատամարտիկների և զինծառայողների առողջական ու սոցիալական ապահովման խնդիրները մշտապես զինված ուժերի ղեկավարության ուշադրության կենտրոնում են գտնվում, Դավիթ Տոնոյանը քաջալերել և ոգու ամրություն է մաղթել զինհաշմանդամներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր