00:00:00

Երեւանի բոլոր շինհրապարակները կգույքագրվեն․ քաղաքապետը վստահ է՝ նորմերը չեն պահպանվում

21:10, 03 դեկտեմբեր 2018

Մայրաքաղաքում շինարարական հրապարակների կազմակերպման անհրաժեշտ նորմերի  պահպանման  նպատակով քաղաքապետ Մարությանը հանձնարարել է նախևառաջ գույքագրել բոլոր շինհրապարակները, վերանայել շինհրապարակի կազմակերպման նորմերը, ապա՝ շինարարական կազմակերպություններին ուղարկել նախազգուշացումներ և առավել ուժեղացնել հսկողությունը: «Վստահ եմ, որ գրեթե բոլոր շինհրապարակներում այսօր չեն պահպանվում նորմերը:  Մենք պետք է  շատ կոշտ արձագանքենք այս ամենին: Պետք է նախ գույքագրել շինհրապարակները, կատարել ուսումնասիրություններ և սկսել պահանջել  շինարարության պատասխանատուներից»,-ընդգծել է Հայկ Մարությանը: Մայրաքաղաքում միջազգային վարկային ծրագրերով իրականացվող աշխատանքների վերաբերյալ քաղաքապետին զեկուցել են, որ դրանք շարունակվում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Մասնավորապես՝ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ շարունակվում է Երևանի շրջանցիկ ճանապարհի Դավթաշեն-Աշտարակ և Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածների շինարարությունը: Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարությունը գտնվում է ավարտական փուլում: Ասիական զարգացման բանկի աջակցությամբ, դրամաշնորհային միջոցներով մեկնարկել է Երևանում առկա վերելակային տնտեսության տեխնիկատնտեսական  ուսումնասիրությունը, որի շրջանակում հավաքագրված տվյալները տրամադրվելու են խորհրդատու ընկերությանը: Հայկ Մարությանը խորհրդակցության ընթացքում աշխատակազմին է ներկայացրել քաղաքապետի նորանշանակ խորհրդական Արթուր Սարգսյանին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր