00:00:00

Նիկոլ Փաշինյանին թվում էր, թե սրանով «կչախի» ՀՀԿ քարոզարշավը. Աշոտյանը՝ Արամ Հարությունյանին գործի մասին

15:10, 03 դեկտեմբեր 2018

Նիկոլ Փաշինյանին թվում էր, թե Արամ Հարությունյանին գործը իր նախընտրական «ջոկերն» է, որ ինքը հանելու է գրպանից ու «չախի» ՀՀԿ նախընտրական արշավը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ «Բայց Նիկոլ Փաշինյանն ու իր խորհրդատուները լավ չեն տեսնում, նրանք քաղաքական կարճատեսություն ունեն: Այս դեպքը առավոտյան եկավ ապացուցելու, որ այն, ինչի մասին մենք խոսում էինք, որ հակակոռուպցիոն պայքարը մեծապես շոու է, մեծապես նպատակ ունի վախեցնելու, վարկաբեկելու, փոքրացնելու քաղաքական մրցակիցների  կշիռը»,– նշեց նա։ Աշոտյանը նկատում է՝ այս դեպքի մասին Փաշինյանը խոսում էր ամիսներ առաջ, եւ ոչ ոք չէր խանգարում նրան այդ որոշումը կայացնել մինչեւ ընտրարշավը. «Այս միջնորդությունը զավեշտալի է այն առումով, որ ԱԺ-ի կազմը գրեթե  ամբողջությամբ քարոզարշավի մեջ է, եւ ես խիստ կասկածում եմ, որ քվորում կարող են հավաքել, որ բավարարեն ԱԺ-ում ներկայացված միջնորդության համար: Երրորդ զավեշտն էլ ավելի մեծ է, Արամ Հարությունյանը չի առաջադրվելու գալիք ընտրություններում, ոչ Հանրապետականի, ոչ էլ այլ ցուցակում նա չկա: Մեզ արդեն զանգել, տեղեկացրել են, որ դեկտեմբերի 24-ից մեր՝ պատգամավորի լիազորությունները կասեցվում են, եւ Արամ Հարությունյանն այլեւս դեկտեմբերի 24-ից պատգամավոր չի լինելու, եւ որեւէ դատախազական, որեւէ ԱԺ նիստի կարիք ընդհանրապես չի լինելու նրա կալանքի որոշումը կյանքի կոչելու համար»: ՀՀԿ–ականը այս քայլը 3 կոպեկանոց հակաքարոզչություն է որակում. «Ու՞մ է պետք ձեր 3 կոպեկանոց այդ հակաքարոզչությունը, պարոն Փաշինյան: Ձեզ թվում է, որ կարող եք նորից խաբե՞լ այս հասարակությանը, որի աչքերը սկսել են բացվել»։ Աշոտյանը շեշտում է՝ Արամ Հարությունյանը մեղավո՞ր է, թե՞ ոչ, թող որոշի դատարանը, քննությունը, ինքը տալիս է քաղաքական գնահատական։ Նա նաեւ հիշեցնում է՝ մեկ ու կես ամիս առաջ ԱԺ ամբիոնից Փաշինյանը ասում էր, թե ՀՀԿ–ն զրո ձայն  է ստանալու, «այսօր 0.5 տոկոս ձայն եք մեզ տալիս, շատ շնորհակալ ենք, բայց մենք ավելի շատ ձայների ակնկալիք ունենք»։ Աշոտյանը Նիկոլ Փաշինյանին ու իր թիմին մեղադրում է նաեւ կեղտոտ տեխնոլոգիաներով հակաքարոզչություն իրականացնելու համար.  «Բայց Արամ Հարությունյանի դեպքը ցույց է տալիս, որ ձեր հակակոռուպցիոն պայքարը բացառապես ընտրողական արդարության հետեւանք է, ասեմ, որ ձեր ջանքերը զրո արդյունավետություն են ունենալու, որովհետեւ ժողովրդի աչքերը բացված են։ Արամ Հարությունյանը մեղավո՞ր է, թե՞ ոչ, թող որոշի դատարանը, բայց Նիկոլ Փաշինյանը մեղավոր է, քանի իր իր քաղաքական թիվ 1 մրցակիցների նկատմամբ կիրառել է կեղտոտ տեխնոլոգիաներ, հակաքարոզչություն: Սպասեիք երեք շաբաթ եւ նոր դա անեիք, հակառակ պարագայում, այն ինչ դուք այսօր ազդարարեցիք, եւ ձեր թույլտվությամբ ու հանձնարարությամբ, դատախազը այդ գործով մտավ մամուլ ու Աժ է դիմել, բացառապես հակաքարոզչության նպատակ է հետապնդում»,– եզրափակեց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր