00:00:00

ՀՀ-ում ՌԴ դեսպանը հեռանում է. կնոջ գրառումը (լուսանկար)

19:16, 12 մարտ 2018

ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը առաջիկայում կլքի դիվանագիտական պաշտոնը: Irakanum.am-ի ունեցած տեղեկություններով այս օրերին Վոլինկինը զբաղված է իր գործունեության ամփոփմամբ: Բացի այդ դեսպանը կնոջ հետ փորձում է ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում, շրջելով երկրի զբոսաշրջային վայրերով: Նման մի գրառում ֆեյսբուքի իր էջում արել էր նաեւ Վոլինկնի կինը: Լանա Ռամիշվիլին սոցցանցի իր էջում գրել է, որ շատ ուրախ է, որ մեկնելուց առաջ կարողացել է մեկ անգամ եւս լինել Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկում: Խոսքը Ջերմուկ քաղաքի մասին է, որտեղից եւ դեսպանի կինը լուսանկար է հրապարակել: Նշենք, որ 2018 թվականի մարտի 22-ի լրանում է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի պաշտոնավարման ժամկետը։ Irakanum.am  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր