00:00:00

Աննախադեպ դեպք. Թթուջուրի տարածքում մատուռի մոտ 34-ամյա տղամարդն ու 28-ամյա կինը միմյանց վրա «կիսլատա» են լցրել

02:55, 02 դեկտեմբեր 2018 Պատահարներ

Երեւանում, նոյեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 06:00-ի սահմաններում, այրվածքների գիտահետազոտական կենտրոնից ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Մարմնի 20 տոկոս քիմիական այրվածք, 2.3 աստիճանի, դեմքի պարանոցի, որովայնի վերին ստորին վերջույթների» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Shamshyan.com-ի փոխանցմամբ, հիվանդանոց մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ վիրավորը Երեւան քաղաքի բնակիչ 34-ամյա Ն.Ս.-ն է, ով ոստիկաններին հայտնել է, որ այրվածքները ստացել է Արագածոտնի մարզի Ապարանի լճի տարածքում գտնվող եկեղեցու մոտ: Մինչ բժիշկները բուժօգնություն կցուցաբերեին Ն.Ս.-ին, իսկ ոստիկաններն էլ կպարզեին դեպքի հանգամանքները, ժամը 06:30-ի սահմաններում, նույն գիտահետազոտական կենտրոն է տեղափոխվում Երեւանի բնակչուհի, 28-ամյա Գ.Ա.-ն: Աղբյուրի տեղեկություններով, վերջինս ստացել է «դեմքի պարանոցի եւ ձախ վերջույթի 2.3 աստիճանի քիմիական այրվածք»: Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ նշված անձինք ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու: Ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ գիշերը ժամը 03:00-ի սահմաններում, Թթուջուր վարչական տարածքում գտնվող «Մուրութի վանք» կոչվող մատուռի մոտ, քննությամբ դեռեւս չպարզված հանգամանքներում Ն.Ս.-ն եւ Գ.Ա.-ն միմյանց վրա լցրել են աղաթթու (կիսլատա) եւ ստացել այրվածքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր