00:00:00

Երևանում խարդախության զոհ է դարձել ճանաչված երգիչը

01:23, 02 դեկտեմբեր 2018 Պատահարներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ նոյեմբերի 30ին, խարդախության զոհ է դարձել Երգի պետական թատրոնի երգիչ, Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի բնակիչ, 31-ամյա Գրիգոր Կյոկչյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս դիմել է ոստիկանություն և հայտնել, որ նույն օրը, ժամը 20:00-ի սահմաններում, Դավիթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոցում, իրեն անծանոթ Արմենի ցուցումով իր բջջային iPhone XS Max տեսակի հեռախոսը վաճառելու նպատակով փոխանցել է ոմն տաքսու վարորդի, ով իր հերթին պետք է այն փոխանցեր մեկ այլ տղամարդու, ով հետո պետք է իրեն վճարեր 798 հազ. դրամ: Որոշ ժամանակ անց երգիչը հասկացել է, որ ինքը խաբեության զոհ է դարձել ու կատարվածի մասին դիմել է ոստիկանության Մաշտոցի բաժին: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ տաքսու վարորդին և մյուս անձին հայտնաբերելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով, երգիչը ոստիկաններին ասել է, որ նրանցից մեկի անունը Կամո է, մյուսինը՝ Արմեն և ինքը իր բջջային հեռախոսը վաճառելու նպատակով հայտարարություն էր տեղադրել List.am կայքում: Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր