00:00:00

Երեւան-Գյումրի, Թբիլիսի-Բաթումի, Բաքու-Գյանջա. Գնացքների արագությունն ու տոմսի գինը

02:23, 12 մարտ 2018

Հարավկովկասյան երկաթուղի ընկերությունը սկսել է շահագործել Ռուսաստանից բերված նոր էլեկտրագնացքը, որը Հայաստանում ներկայացվել է Falcon Heavy-ն տիեզերք ուղարկելու չափ շուքով և աղմուկով: Վարչապետ Կարեն Կարապետյանն առաջինն է փորձարկել նոր ռելսային տրանսպորտը:Երկու վագոնանոց գնացքը կոչված է Հայաստանի թիվ 1 և թիվ 2 քաղաքների միջև տևողությունը կրճատելու 1 ժամ 11 րոպեով: Ճիշտ է, արագընթաց անվանվող գնացքը իր ավելի հին գործընկերներից ավելի արագ է տեղ հասնում մոտ երկու տասնյակ կանգառներում չկանգնելու շնորհիվ: Նոր արագընթաց էկեկտրագնացքով 1 ժամից փոքր ինչ ավելի խնայելու համար հարկ կլինի 2.5 անգամ ավելի թանկ վճարել:Երևան-Գյումրի ճանապարհը համեմատենք հետխորհրդային երկրների առաջին և երկրորդ քաղաքների միջև տարածությունն անցնելու ժամանակահատվածի և գնի հետ: Ընտրել ենք ամենաարագ չվերթները և վագոններում ամենաէժան տեղերը առանց զեղչային կամ արտոնյալ որևէ համակարգի:Երևան-Գյումրի երկաթգծի երկարությունը 160 կմ է, նոր գնացքն այն անցնում է 1 ժամ 59 րոպեում, իսկ տոմսի գինը 2500 դրամ է: Հետևաբար, գնացքն ընթանում է  80 կմ/ժամ արագությամբ, իսկ 100 կմ-ի արժեքը կազմում է 1560 դրամ:Վրաստան. Թբիլիսի-Բաթումի 381 կմ, 5 ժամ, 4000 դրամ Ադրբեջան. Բաքու-Գյանջա (Գանձակ) 363 կմ, 6 ժամ 57 րոպե, 3000 դրամԲելառուս. Մինսկ-Գոմել 309 կմ, 4 ժամ 5 րոպե, 2300 դրամՈւկրաինա. Կիև-Խարկով 532 կմ, 6 ժամ 43 րոպե, 7400 դրամՄոլդովա. Քիշնև-Բելցի 185 կմ, 3 ժամ 45 րոպե, 5060 դրամ(Մոլդովայի մեծությամբ երկրորդ քաղաքը Տիրասպոլն է, սակայն ընդամենը 70 կմ է հեռու Քիշնևից, այդ պատճառով ընտրել ենք երրորդ քաղաքը՝ Բելցին)Ռուսաստան. Մոսկվա Սանկտ-Պետերբուրգ 684 կմ, 3 ժամ 30 րոպե, 17000 դրամԼիտվա. Վիլնյուս-Կաունաս 105 կմ, 1 ժամ 4 րոպե, 3900 դրամ Լատվիա. Ռիգա-Դաուգավպիլս 218 կմ, 2 ժամ 50 րոպե, 4600 դրամԷստոնիա. Տալին-Տարտու 190 կմ, 1 ժամ 57 րոպե, 6300 դրամՂազախստան. Աստանա-Կարագանդա 262 կմ, 2 ժամ 29 րոպե, 2150 դրամ(Ղազախստանի դեպքում, հաշվի առնելով մայրաքաղաք Աստանայից Ալմաթիի և Շիմքենթի ավելի քան 1300 կմ հեռավորությունը, մյուս երկրների հետ համադրելի հեռավորության համար ընտրել ենք մեծությամբ 4-րդ քաղաք Կարագանդան)Գին 100 կմ համարՎիլնյուս-Կաունաս 3575 դրամ Տալին-Տարտու 3315 դրամՔիշնև-Բելցի 2735 դրամՄոսկվա-Սանկտ Պետերբուրգ 2485 դրամՌիգա-Դաուգավպիլս 2110 դրամԵրևան-Գյումրի 1560 դրամԿիև-Խարկով 1400 դրամԹբիլիսի-Բաթումի 1050 դրամԲաքու-Գանձակ  826 դրամԱստանա-Կարագանդա 820 դրամՄինսկ-Գոմել 744 դրամՄիջին արագությունըՄոսկվա-Սանկտ Պետերբուրգ 195 կմ/ժամԱստանա-Կարագանդա 104.8 կմ/ժամՎիլնյուս-Կաունաս 98 կմ/ժամՏալին-Տարտու 97.4 կմ/ժամԵրևան-Գյումրի 80 կմ/ժամԿիև-Խարկով 79 կմ/ժամՌիգա-Դաուգավպիլս 77 կմ/ժամԹբիլիսի-Բաթումի 76.2 կմ/ժամՄինսկ-Գոմել 75 կմ/ժամ Բաքու-Գանձակ 52 կմ/ժամՔիշնև-Բելցի 49.3 կմ/ժամ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր