00:00:00

Երիտասարդի կողմից աներորդիներին դանակահարելու դեպքով մանրամասներ են պարզվել

23:34, 01 դեկտեմբեր 2018 Պատահարներ

Պարզվել է Երեւանի բնակչի կողմից աներորդիներին դանակահարելու դեպքի մանրամասները։ Այս մասին հայտնում ե ՀՀ Ոստիկանությունից։ Նոյեմբերի 23-ի գիշերը Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ահազանգեր ստացվեցին, որ տարբեր վնասվածքներով, այդ թվում կտրած-ծակած վերքերով 4 երիտասարդ էին բուժօգնության տեղափոխվել։ Պարզվել է, որ նոյեմբերի 22-ին, ժամը 23։30-ի սահմաններում մի խումբ երիտասարդներ վիճել էին, դանակով  ու մահակով միմյանց վնասել։ Պարզվել է, որ Քանաքեռ 2-րդ փողոցի բնակիչ Սահակ Կիրակոսյանը փայտե մահակով մարմնական վնասվածքներ է հասցրել Քանաքեռ 6-րդ փողոցի բնակիչ Սմբատ Պողոսյանին եւ նրա 2 ընկերներին։ Սմբատ Պողոսյանն էլ իր հերթին խոհանոցային դանակով  դանակահարել է Սահակ Կիրակոսյանին եւ նրա եղբորը։ Դեպքից ժամեր անց բացատրական աշխատանքների շնորհիվ Սմբատ Պողոսյանն ինքնակամ ներկայացել է Ոստիկանության Քանաքեռի բաժանմունք։ Ըստ նախնական տվյալների Սմբատ Պողոսյանն իր աներորդիներին է դանակահարել, հարազատներից մեկի հոբելյանական երեկույթից անմիջապես հետո։ Պարզվում են դեպքի մյուս հանգամանքները։ Հանցագործության գործիք դանակն  առգրավվել է։ ձեռնարկվում են միջոցառումներ փայտե մահակը հայտնաբերելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր