00:00:00

Երևանում հսկայական քարերն անձրևաջրերի պատճառով գլորվել և ընկել են գլխավոր ճանապարհի վրա

22:33, 30 նոյեմբեր 2018 Պատահարներ

Այսօր՝ նոյեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում : Ժամը 14 00-ի սահմաններում Երևանի Կոնյակի գործարանի հարևանությամբ մի քանի հսկայական քարեր անձրևաջրերի պատճառով գլորվել և ընկել են գլխավոր ճանապարահի վրա: Shamshyan.com-ի փոխանցմամբ, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան և քարերի փլուզման ժամանակ ավտոմեքենաներ չեն անցել, հակառակ դեպքում հնարավոր է այլ հետևանքներ առաջանային: Միայն օպերատիվ են գործել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը և Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները, ովքեր չսպասելով Երևանի քաղաքապետարանի ու կենտրոն վարչական շրջանի պաշտոնյաների ժամանումը, իրենց ուժերով նախ վտանգավոր քարերը գլորեցին ցած, որից հետո երթևեկելի գոտուց մասամբ հեռացրեցին: Մնում է Երևանի քաղաքապետարանի, Կենտրոն վարչական շրջանի պատասխանատուները սրտացավ մոտենան խնդրին ու Կոնյակի գործարանի պատասխանատուների հետ խնդիրը կարճ ժամանակում վերացնեն, հակառակ դեպքում կա վտանգ, որ տեղի կունենա քարաթափում:cfc5e36a8571d1b62c1734c49beb131cadf4d8bd3c338893d64c0b7eb5f72fdf

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր