00:00:00

Տավուշի մարզում մեքենան ընկել է Աղստև գետը, տուժածները ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողներ են

17:31, 30 նոյեմբեր 2018 Պատահարներ

Երեկ՝ նոյեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 27-ամյա Հայկ Շահինյանը իր վարած Mercedes մակնիշի 17 GG 100 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 103 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել Աղստև գետում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Հ. Շահինյանը, նրա ուղևորներ՝ Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ՝ 23-ամյա Արայիկ Դավթյանն ու Իջևան քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Կարեն Թանանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության ծառայողները, արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատը: Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ վարորդն ու ողևորները ծառայում են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում, փաստի առթիվ էլ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Իջևանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր