00:00:00

ՃՏՊ Կոշ-Ուջան ավտոճանապարհին. տուժածներ չկան

03:22, 30 նոյեմբեր 2018 Պատահարներ

Նոյեմբերի 29-ին, ժամը 20:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կոշ-Ուջան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Գյումրի հատվածի 38-րդ կմ-ին բախվել են «ԶԻԼ 130» (վարորդը՝ Ա. Թ., 1984 թ.) և «ՎԱԶ 21015» մակնիշերի (վարորդը՝ Ա. Խ., 1992 թ.) ավտոմեքենաները, ինչպես նաև բախվել են «ՎԱԶ 2121» (վարորդը՝ Տ. Ս., 1986 թ.) և «BMW» (վարորդը՝ Ա. Ա., 1999 թ.) մակնիշերի ավտոմեքենաները. տուժածներ չկան: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր