Մեր բնակչությունը պետք է լավ ապրի, բոլորը պետք է ճաշակեն կյանքի բարիքները։ Այս մասին Սիսիանում բնակիչների հետ հանդիպմանն ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
Ծառուկյանը նշեց, որ բոլոր ոլորտները բարեփոխման կարիք ունեն, հատկապես կրթության և առողջապահության։ Նրա խոսքով՝Հայաստանում ոչ թե բանկային այլ լոմբարդային համակարգ է աշխատում։
«Ում նայում ես, բանկի տակ է, այսպես չի կարելի։ Տնտեսական հեղափոխություն է պետք անել»,- ասաց նա։
ԲՀԿ առաջնորդն առաջարկում է թոշակառուներից տարիքը բարձրացնել, թույլ տալ ավելի երկար աշխատել։
«Մարդիկ քանի ի վիճակի են, պետք է աշխատեն, թե չէ թոշակի անցնելուց հետո այդ մարդիկ մտածում են , որ էլ ոչ մեկին պետք չեն: Պետք է հնարավորություն տալ մարդկանց աշխատելու, որպեսզի դեմքներին էլ ժպիտ գա»,- ասաց նա։