00:00:00

Դատավորը չի արձագանքել Քոչարյանին դեկտեմբերի 1-ին կալանավորելու վերաբերյալ հայտարարությանը

21:52, 29 նոյեմբեր 2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը Վերաքննիչ քրեական դատարանում մեջբերել է   դեկտեմբերի 1–ին Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ մամուլում տեղ գտած հրապարկումը։ Այսօր՝ նոյեմբերի 29–ին Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունից հետո, անդրադառնալով մամուլում հրապարակված տեղեկատվությանը, Ալումյանն ասաց. «Ես էլ այսօր բացեցի մամուլը, կարդացի տեղեկությունը և քանի որ դատավորին հարցեր ուղղելու իրավունք չունեի, դատարանում հանդես եկա այդ մասին հայտարարությամբ։ Հայտարարության վերջում ասացի, որ շատ կուզեի, որպեսզի դատավորը վերջում մեկնաբանություն անի իմ հայտարարության վերաբերյալ։ Բայց նա ոչինչ չասաց։ Ես նաև վկայակոչեցի, որ առայժմ երկու անգամ է նման հայտարարություն եղել, որոնք երկուսն էլ հաստատվել են»: Հարցին,  արդյոք Քոչարյանի վերաբերյալ գործով դատարանի նկատմամբ ճնշում նկատելի է, փաստաբանն ասաց. «Վերջերս բոլոր դատարանների նկատմամբ ճնշումները ակնհայտ են, չի կարելի մարդկանց մոտ թշնամանք առաջացնել դատարանների նկատմամբ»։ Հիշեցնենք, որ այսօր «Ժամանակ» օրաթերթը գրել էր, որ իր տեղեկություններով՝ Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի դեկտեմբերի 1- ին, խորհրդարանական ընտրու¬թյուններից ընդամենը մեկ շաբաթ առաջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր