00:00:00

Մահացել է ճարտարապետ Գառնիկ Շախկյանը

22:00, 29 նոյեմբեր 2018

Նոյեմբերի 29-ին 82 տարեկան հասակում իր մահկանացուն կնքեց ճարտարապետության դոկտոր, պրոֆ., Հանրագիտարանի ավագ գիտական խմբագիր Գառնիկ Սմբատի Շախկյանը: Շախկյանը հայ մտավորականի տիպիկ կերպար էր՝ իր աշխատասիրությամբ, պրպտող մտքի խորությամբ, բազմազբաղ առօրյայով և մարդկանց օգտակար լինելու պատրաստակամությամբ բացառիկ անձնավորություն: Իր բուն ճարտարապետական հետաքրքրություններից բացի նա եռանդ չխնայեց նաև իր մեծ հայրենակցի՝ Հովհաննես Թումանյանի տոհմի ու ընտանիքի, ստեղծագործությունների առանձին հարցերի ուսումնասիրության գործում և շատ օգտակար բացահայտումներ արեց: Նա նաև «Հովհաննես Թումանյան» գրական հանրագիտարանի նախաձեռնողներից ու ակտիվ աշխատակիցներից էր: Շախկյանը իր հայրենի Շնողի արժանավոր զավակներից էր, Շնողի պատվավոր քաղաքացի: Գառնիկ Շախկյանը բարի հիշատակ է թողել մեր և բազմաթիվ ընկերների, հայրենակիցների ու ծանոթների շրջանում: Հիշատակն արդարոց՝ օրհնությամբ եղիցի: Հոգեհանգիստը՝ նոյեմբերի 30-ին, հուղարկավորությունը՝ դեկտեմբերի 1-ին ժամը 1300-ին, Ալավերդու շրջանի Շնող գյուղում: «Հայկական հանրագիտարան. հրատարակչություն» «Շնող» հայրենակցական ընկերություն

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր