00:00:00

Բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը. կա տուժած

19:48, 29 նոյեմբեր 2018 Պատահարներ

Նոյեմբերի 29-ին, ժամը 07:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին  մազութով բարձված բեռնատար ավտոմեքենան  (Իրանի իսլամական հանրապետության պետհամարանիշով) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածի 11-րդ կմ-ին մազութով բեռնված (30տ) «MACK» մակնիշի ավտոցիստեռնը (վարորդը՝ Բեյզաթ Ախվեդիզադե, ծնված 1968 թ., Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 30 մ). առկա է մազութի արտահոսք: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ավտոցիստեռնից մազութի արտահոսքը դադարեցվել է քաղաքացիների ուժերով, իսկ վարորդը հոսպիտալացվել է Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոցիստեռնը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր