Արդեն տեղում ոստիկանները ավազակային հարձակում կատարելու կասկածանքով Մեծամորի ոստիկանություն են բերման ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ՝ 39-ամյա Կարեն Ազիզյանին։ Պարզվել է, որ վերջինս ինքնությունը չպարզած անձի հետ փորձել են ավազակային հարձակում կատարել, որոնց դիմադրություն են ցույց տվել Զարթոնք գյուղի բնակիչներ՝ 49-ամյա Մարինե Աբովյանը, նրա հայրը՝ 79-ամյա Ռաֆիկ Աբովյանն ու մայրը՝ 71-ամյա Զոյա Խուրշուդյանը։ Ընտանիքի անդամները վնասազերծել են Կ. Ազիզյանին, իսկ նրա հանցակից ընկերը հրազենով դիմել է փախուստի։
Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել են «ԱԿՍ» տիպի ինքնաձիգի 1 փամփուշտատուփ՝ 18 հատ 5.45 մմ տրամաչափի փամփուշտներով, կտորից սարքված 2 հատ դիմակ, 1 հատ էլեկտրաշոկ, 1 զույգ կտորից ձեռնոց, մահակ, ինչպես նաև տոպրակ, որի մեջ եղել է թափանցիկ կպչուն ժապավեն և պոլիմերային տոպրակ։