Շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը պաշտպանել է նորվեգացի Մագնուս Կարլսենը, որը նա կրում է 2013 թվականից: Շախմատային թագի համար պայքարում Կարլսենը մրցել է Ֆաբիանո Կարուանայի հետ:
Հաղթողը որոշվել է թայ-բրեքում, քանի որ հիմնական մրցախաղն ավարտվել էր ոչ-ոքի` 6-6 հաշվով:
Թայ-բրեքում նորվեգացին առավելության է հասել 3:0 հաշվով:Աշխարհի չեմպիոնի տիտղոսը պաշտպանելու համար Կարլսենը կստանա 550 հազար եվրո:
Հավելենք, որ 27-ամյա նորվեգացին երրորդ անգամ պաշտպանեց տիտղոսը: Առաջին անգամ նա տիտղոսը պաշտպանել է 2014 թվականին` հաղթելով Վիշվանատան Անանդին: Երկրորդ անգամ Կարլսենը չեմպիոնական մրցախաղում հաղթել է Սերգեյ Կարյակինին: