00:00:00

Արտակարգ դեպք Արեւիկում. դպրոցի 2-րդ հարկից աշակերտուհիներ են ընկել

02:15, 28 նոյեմբեր 2018 Պատահարներ

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, կեսօրն անց արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզի Արեւիկ գյուղի դպրոցում: 7 տարեկան 2 աշակերտուհիներ՝ Մանե Նռանյանն ու Սյուզի Ավետիսյանն ընկել են դպրոցի երկրորդ հարկից եւ տեղափոխվել Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոց, գրում է armtimes.com-ը։ «Երեխաները եղել են հերթապահ եւ դասերի ավարտից հետո մնացել են, որ դասարանը մաքրեն: Դպրոցի մանկավարժները, նաեւ հավաքարարն ու պահակը տեղյակ չեն եղել, որ ներսում աշակերտներ կան, դպրոցի դուռը փակել, գնացել են: Երբ երեխաները գործն ավարտել են, փորձել են շենքից դուրս գալ: Դուռը փակ է եղել: Փոքրիկներն անհանգստացել, վախեցել են: Երկար ժամանակ երբ տեսել են, որ արձագանքող չկա, բացել են երկրորդ հարկի պատուհանն ու դուրս են ցատկել»: Ավստրիական մանկական հիվանդանոց տեղափոխված 7 տարեկան Մանե Նռանյանն, ըստ հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանի, ունեցել է ուսահոդի կոտրվածք, վիրահատվել է, եւ գտնվում է հետվիրահատական շրջանում: Արեւիկի վարչական պատասխանատու Վարդկես Մելքոնյանը դեպքից տեղյակ չէ: «Ես էսօր Երեւան եմ եղել, նոր եկել եմ: Հմի մի հատ գնամ երեխային տեսնեմ, գամ, կասեմ՝ ինչ է եղել, իսկ տնօրենի հետ դեռ չեմ խոսել»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց Վարդգես Մելքոնյանը: ՇՄ Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը եւս դեպքից տեղյակ չէր: Ասաց՝ այս պահին արձակուրդում է, կզանգի, կճշտի: ՀԺ-ի աղբյուրը նաեւ պատմել է, որ երեխաները հաճախ են հերթապահում, աշխատանքն ավարտելուց հետո դասարանը փակում, բանալին հետները տուն են տանում: Այսինքն, դասղեկը փոքրիկների հետ չի մնում դպրոցում, այնպես, ինչպես, օրինակ այսօր է եղել: Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր