00:00:00

18-ամյա վարորդը 07-ով 20 մետր գլորվել է ցած, բախվել ժայռաբեկորներին. 3 վիրավոր կա

14:11, 27 նոյեմբեր 2018 Պատահարներ

Երեկ՝ նոյեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Թալին քաղաքի Թաթուլ Կրպեյան փողոցի բնակիչ, 18-ամյա Սարգիս Ղազարյանը Թալին-Կարմրաշեն ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում իր վարած ВАЗ 2107 մակնիշի 35 QՏ 475 համարանիշի ավտոմեքենայով դեպի Թալին ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մոտ 20 մետր բարձրությունից բախվել ապառաժ քարերին և հայտնվել ձորում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով վարորդ Ս. Ղազարյանն ու 2 ուղևորներ Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարների օգնությամբ դուրս են բերվել ձորից և տեղափոխվել Թալինի բժշկական կենտրոն: Տեղում առաջին բուժօգնությունն են ստացել վարորդն ու մեկ ուղևոր, ովքեր հետո հրաժարվել են հիվանդանոցում մնալուց, իսկ 1 հոգին տեղափոխվել է Երևանի բժշկակական կենտրոններից մեկը: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են հիվանդանոց տեղափոխված 2 քաղաքացիների ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վթարի պատճառ է նաև այն, որ այդ հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքներ են տեղի ունենում, սակայն ոչ մի ցուցանակ և նախազգուշացնող վահանակներ չկան, ինչպես նաև բացակայում են նախազգուշացնող անվտանգության լուսարձակները: Վարորդն էլ, ով վարորդական իրավունքի վկայական չունի, ենթարկվել է բժշկական փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր