00:00:00

Երևանում բեռնատար գնացքը հարվածել է ռելսին նստած քաղաքացուն

13:21, 26 նոյեմբեր 2018 Պատահարներ

Երևանում այսօր՝ նոյեմբերի 25-ին, տեղի ունեցել է ողբերգական դեպք․ ժամը 20:30-ին Երևանի բնակիչ, 62-ամյա Սամվել Ամիրջանյանը բեռնատար գնացքը վարելու ընթացքում, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գծերին նկատել է մի տղամարդու, որը նստած է եղել ռելսին: Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, Ս. Ամիրջանյանը երկար ժամանակ ձայնային ազդանշան է արձակել ու այդ ընթացքում փորձել է արգելակել, սակայն չի հաջողվել: Քաղաքացին հայտնվել է գնացքի տակ: Օպերատիվորեն ժամանել է շտապօգնության բրիգադը և արձանագրել, որ քաղաքացին տեղում մահացել է: Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր