00:00:00

Ըստ սիրիական լրատվամիջոցների, Հալեպում քիմական հարձակման հետևանքով 107 մարդ է տուժել

20:42, 25 նոյեմբեր 2018 Պատահարներ

Սիրիական և միջազգային լրատվամիջոցների փոխանցմամբ, շաբաթ օրը Հալեպում քիմական հարձակման հետևանքով 107 մարդ է տուժել, այդ թվում՝ կանայք և երեխաներ, նրանց մոտ շնչառական և տեսողական տարբեր աստիճանի խնդիրներ են նկատվել: Ենթադրվում է, որ հարձակումը տեղի է ունեցել քլոր գազի կիրառմամբ: Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակազմը պնդում է, որ քիմիական հարձակման հետևում կանգնած է զինված ընդդիմությունը, զինված խմբավորումներն իրենց հերթին սիրիական բանակին են մեղադրում: Սիրիայի իշխանությունների դաշնակից Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ Հալեպ են ուղարկել ռուսաստանցի փորձագետների խումբ` տեղում ուսումնասիրելու իրավիճակը: ՄԱԿ-ի տվյալներով՝ սիրիական պատերազմի ընթացքում քիմիական զենք է կիրառվել առնվազն 30 անգամ: Այս տարվա ապրիլին Դումա քաղաքում ավելի քան 40 մարդ է մահացել՝ քլոր գազի օգտագործման հետևանքով: Քիմիական զենքի կիրառման մեջ ՄԱԿ-ը մեղադրում է թե՛ սիրիական կառավարությանը, թե՛ զինված խմբավորումներին: Վերջին մի քանի օրվա ընթացքում Սիրիայում իրավիճակը կրկին կտրուկ սրվել է: Չնայած շուրջ մեկ ամիս առաջ Իդլիբում ապառազմականացման գոտիների ստեղծման շուրջ համաձայնությանը, սիրիական բանակի նախաձեռնած զինված գործողությունների արդյունքում այստեղ առնվազն 9 խաղաղ բնակիչ է զոհվել, այդ թվում՝ կանայք և երեխաներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր