00:00:00

Նորագավիթի «գաի պոստ»-ի մոտ 33-ամյա վարորդը Nissan-ով բախվել է բետոնե պատնեշին. կան վիրավորներ

03:05, 25 նոյեմբեր 2018 Պատահարներ

Երևանի Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունի հետաքննիչ Դավիթ Գևորգյանի կողմից նյութեր են նախախատրաստվում նոյեմբերի 22-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով, գրում է shamshyan.com-ը։ Ժամը 23։10-ի սահմաններում Երևան քաղաքի 16-րդ թաղամասի բնակիչ՝ 33-ամյա Ռաֆիկ Անթառանյանը իր վարած Nissan մակնիշի 01 PX 707 համարանիշի ավտոմեքնայով Նորագավիթ 1-ին փողոցի 109 հասցեի մոտ բախվել է Ճանապարհային Ոստիկանության պահակետի առջևի բետոնե պատնեշին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վ. Անթառանյանի ուղևորներ՝ Ջերմուկ քաղաք բնակիչներ, 80-ամյա Լենա Օհանջանյանն ու 56-ամյա Աղունիկ Օհանջանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր