00:00:00

Խոշոր ավտովթար Արմավիրում. վթարի է ենթարկվել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը

02:16, 23 նոյեմբեր 2018 Պատահարներ

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Արմավիր-Երևան ավտոճամապարհի 1-ին կմ հատվածում Ազգայի ժողովի պատգամավոր «Նովո» մականվամբ Նահապետ Գևորգյանին պատկանող գազալցակայանի մոտ բախվել են Honda մակնիշի 006 ՏՏ 01 համարանիշի և Volkswagen մակնիշի 61 RP 061 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Volkswagen-ի վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Արմավիր բժշկական կենտրոն: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Honda-ն վարել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Հրաչիկ Սարգսյանը: Ավտոմեքենայի համարանիշներն էլ հաշվառված է նշված դատարանի հաշվեկշռում: Նա չի տուժել, իսկ վթարի մեղավորն էլ եղել է Volkswagen-ի վարորդը, ով դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, անցել բաժանարար գազոնի հատվածով ու բախվել դեպի Արմավիր ընթացող Հ. Սարգսյանի ավտոմեքենային: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արմավիրի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր