«Ըստ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախնական տվյալների՝ Կալիֆոռնիայում հրդեհների պատճառով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան»,- գրված է էջում:
Նշենք, որ ԱՄՆ Քալիֆորնիա նահանգում բնական հրդեհների զոհերի թիվը հասել է 81-ի: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Քալիֆորնիայում բնական հրդեհների հետեւանքով զոհվել է առնվազն 76 մարդ: Անհայտ կորածների թիվը կազմում է 1276: