00:00:00

Երեւանում 23-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինը մահացել է

14:16, 22 նոյեմբեր 2018 Պատահարներ

Երեւանում, այսօր՝ նոյեմբերի 22-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. ժամը 01։25-ի սահմաններում Երեւանի բնակիչ 23-ամյա Ժորա Ս.-ն իր վարած Mercedes մակնիշի 050 AA 50 համարանիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտայի 41 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող դեռեւս ինքնությունը չպարզված մոտ 40-50 տարեկան հետիոտնի։ Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երեւանի 1-03 շտապօգնություն, սակայն օպերատիվորեն ժամանած բժիշկների խումբն արձանագրել է, որ վրաերթի ենթարկվածը մահացել է, որից հետո վարորդը ահազանգել է Երեւանի Ճանապարհային Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։ Աղբյուրը հայտնում է նաեւ, որ վրաերթի վայրից մի քանի մետր հեռավորության վրա կա ստորգետնյա անցում, եւ եթե հետիոտնը անցներ նշված հատվածով, վարորդն էլ, հավանաբար, ավտոմեքենան չվարեր սահմանված արագությունից բարձր, ապա ողբերգական վրաերթը տեղի չէր ունենա։ Աղբյուրի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է «Դրախտ» ՍՊԸ-ի հաշվեկշռում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր