00:00:00

Արտակարգ դեպք Երեւանում. քաղաքացին բենզինով լի շշով փորձել է ՌԴ դեսպանատան դիմաց ինքնահրկիզվել

19:14, 21 նոյեմբեր 2018 Պատահարներ

Երեւանում, նոյեմբերի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում. ժամը 10։30-ի սահմաններում Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի ծառայողները Գրիգոր Լուսավորիչ փողոցում Հայաստանոմ տեղակայված ՌԴ դեպանատան դիմացից Ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել մի քաղաքացու։ Shamshyan.com-ի  փոխանցմամբ, պարզվել է, որ այդ քաղաքացին Տավուշի մարզի բնակիչ՝ 81-ամյա Նարիման Մ.-ն է, ով ոստիկաններին հայտնել է, որ սոցիալական պայմաններից ելնելով՝ ցանկացել է Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց ինքնահրկիզվել։ Ոստիկանները նրա մոտ հայտնաբերել են շշով լի բենզին։ Փաստի առթիվ Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր