00:00:00

Վրաերթեր Երեւանում եւ Աշտարակում. հիվանդանոց է տեղափոխվել 6 մարդ

02:01, 21 նոյեմբեր 2018 Պատահարներ

Նոյեմբերի 15-ին, ժամը 18.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել 29-ամյա մի քաղաքացուհի, որը հայտնել է, որ վնասվածքը ստացել է Երեւանի Արտաշիսյան փողոցում ընկնելու հետեւանքով: Պարզվել է, որ տուժողը վնասվածքը ստացել է նոյեմբերի 15-ին, ժամը 18.15-ին, Երեւանի Բագրատունյաց պողոտայում «Օպել» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի ենթարկելու հետեւանքով: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 19-ին, ժամը 22.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Կոմիտասի պողոտայի եւ անցուղու խաչմերուկի մոտ վրաերթի է ենթարկել 80-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 19-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աշտարակ քաղաքի Երեւանյան փողոցում վրաերթի է ենթարկել 20-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 19-ին, ժամը 17.50-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն-Քեդդի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւան-Երասխ մայրուղու 17-րդ կմ-ին՝ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում վրաերթի է ենթարկել 42-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 20-ին, ժամը 03.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աշտարակ-Երեւան ճանապարհի 8-րդ կմ-ին՝ Պռոշյան գյուղի մոտ, վրաերթի է ենթարկել երկու քաղաքացիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր