00:00:00

Վրաստանի մշակույթի փոխնախարարը ՃՏՊ-ի հետևանքով կոմայի մեջ է

19:02, 20 նոյեմբեր 2018 Պատահարներ

Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Միխայիլ Գիորգաձեն ավտովթարից հետո արդեն երրորդ օրն է կոմայի մեջ է, հաղորդում է Sputnik-ի վրացական մասնաճյուղը: Վթարը տեղի է ունեցել Կախեթի մարզի Նապարեուլի գյուղի մոտ՝ նոյեմբերի 17-ին: Գիորգաձեն բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է Թելավիի կլինիկա, այնուհետև՝ Թբիլիսիի բարձր բժշկական տեխնոլոգիաների կենտրոն: «Նա, կողոսկրերի, թոքերի և գլխուղեղի բազմաթիվ վնասվածքներով, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը կայուն ծանր է»,- փոխանցել են բժշկական կենտրոնից: Ըստ նախնական տվյալների, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ծառին: Վթարի պահին Գիորգաձեն մեքենայում մենակ է եղել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր