00:00:00

ԿԺԴՀ-ն 10 պահակակետ Է պայթեցրել ապառազմականացված գոտում

17:49, 20 նոյեմբեր 2018 Պատահարներ

 Նոյեմբերի 20-ին ԿԺԴՀ-ն Հարավային Կորեայի հետ սահմանի ապառազմականացված գոտում տեղակայված տասը ամրակետ Է ոչնչացրել որպես այն պայմանավորվածությունների բաղկացուցիչ մասը, որոնք վերաբերում են լարվածության նվազեցմանն ու պատահական բախումները կանխելու միջոցառումներին: Այդ մասին  հայտնել Է Կորեայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարությունը: «Հյուսիսային կողմը տասը պահակակետ Է պայթեցրել նոյեմբերի 20-ին ժամը 15:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 10:00-ին): Եվս մեկ կետ պահպանվել Է զբոսաշրջության նպատակներով»,-ասված Է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ ԿԺԴՀ-ն եւ Կորեայի Հանրապետությունը պայմանավորվել Էին 11-ական պահակակետ ոչնչացնել ապառազմականացված գոտու արեւմտյան մասում գտնվող Փանմունջոմ բնակավայրի շրջանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր