00:00:00

Ադրբեջանում բնակելի շենքում որոտացած պայթյունի հետևանքով զինվորական է մահացել

16:13, 20 նոյեմբեր 2018 Պատահարներ

Ադրբեջանի Գյանջա (Գանձակ) քաղաքի բնակելի շենքերից մեկում նոյեմբերի 20-ի առավոտյան պայթյուն է որոտացել, և մարդիկ մնացել են փլատակների տակ: Այս մասին  հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Նախնական վարկածի համաձայն՝ պայթյունը գրանցվել է գազի արտահոսքի պատճառով: Դեպքի վայրում գործող փրկարարները փլատակների տակից հանել են 3 քաղաքացու դիակներ: Մահացածներից մեկը զինվորական է: Փլատակների տակից դուրս է բերվել ևս մեկ զինվորական, ով տեղափոխվել է շրջանի զինվորական հոսպիտալ: Տեղեկության համաձայն՝ փլատակների տակ մնացած մյուս անձանց որոնման աշխատանքները շարունակվում են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր