00:00:00

Մեկ օրվա ընթացքում գրանցվել է 13 ավտովթար. զոհվել է մեկ, վիրավորվել՝ 28 մարդ

15:52, 20 նոյեմբեր 2018 Պատահարներ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 19-ից 20-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 48 դեպք։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 12, անձնական ունեցվածքի գողության և խարդախության 8-ական, բնակարանային գողության 4, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3, խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության ու սպանության սպառնալիքի 2-ական, հարկերից խուսափելու, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման, կաշառակերության, ծնողից երեխային ապօրինի բաժանելու, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 7 հետախուզվող, ինքնակամ ներկայացել է 3-ը: Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 5 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 28-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր