00:00:00

Երեւանում թալանել են «Սեւան» ՔԿՀ բաժնի պետի Opel-ը, ՓԲԸ գլխավոր տնօրենի Volkswagen-ը եւ մի երիտասարդի Porsche Cayenne-ը

14:22, 20 նոյեմբեր 2018 Պատահարներ

Երեւանում ավտոմեքենաների մի քանի գողության դեպքեր են տեղի ունեցել. Արաբկիր վարչական շրջանում՝ Ն. Զարյան փողոցի 24/ա շենքի բամկում, անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել են նույն փողոցի բնակիչ, 21-ամյա Սահակ Քոսյանին պատկանող Porsche Cayenne մակնիշի ՏA 001 AK համարանիշի ավտոմեքենայի լուսարձակները: Shamshyan.com-ի  փոխանցմամբ, նշված գողության փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նույն օրը Շենգավիթ վարչական շրջանում անհայտ անձը կամ անձինք Արտաշիսյան փողոցի թիվ 41 շենքի բակում կոտրել են Երեւան քաղաքի Նիզամի փողոցի բնակիչ, 34-ամյա Արտյոմ Կարապետյանին պատկանող Opel մակնիշի 34 QC 362 համարանիշի ավտոմեքենայի սրահից կողացել են պայուսակը, որի մեջ եղել են բանալիներ եւ վարսահարդարիչ: Աղբյուրի տեղեկություններով՝ Ա. Կարապետյանը աշխատում է ՀՀ Արդարադատության նախարարության «Սեւան» քրեակատարողական հիմնարկում՝ որպես բաժնի պետ: Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նախօրեին ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Դավիթաշեն 4-րդ թաղամասի բնակիչ, 58-ամյա Հրաչյա Հարությունյանը եւ հայտնել, որ անհայտ անձը կամ անձինք գողացել են շենքի բակում կայանված իր կողմից շահագործվող Volkswagen Touareg մակնիշի 011 DD 10 համարանիշի ավտոմեքենայի լուսարձակները: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ, Հարությունյանը աշխատում է «Սագամար» ՓԲԸ-ում՝ որպես գլխավոր տնօրեն: Գողության այս փաստով էլ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր