00:00:00

Մեքսիկայում հանցագործները սպանել են 3 ոստիկանների եւ Կարմիր խաչի աշխատակցին

03:59, 20 նոյեմբեր 2018 Պատահարներ

Մեքսիկական Գեռերո նահանգում հումանիտար օգնություն բաժանելիս հանցագործների հարձակման հետեւանքով սպանվել են երեք ոստիկաններ եւ Կարմիր խաչի աշխատակիցը՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։ Հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ օգնությունը ոստիկանների ուղեկցությամբ հասել է Սան Խուան Տեներիա քաղաք։ Մոտ 20 հանցագործներ հինգ ավտոմեքենաներով եկել են այնտեղ եւ կրակ բացել։ Հարձակման պատճատները դեռեւս հայտնի չեն։ Գեռերոյի դատախազ Խորխե Դե Սանտոսը խոստացել է, որ մեղավորներին կգտնեն, եւ նրանք կստանան իրենց պատիժը։ Վերջին տարիներին Մեքսիկայում բռնությունները հաճախակիացել են։ Սպանությունների թվով առաջին տեղում Մեխիկո նահանգն է՝ 1 տարվա ընթացքում 3000 սպանություն։ Երկրորդ տեղում Գեռերոն է՝ 2600 սպանություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր