00:00:00

Ընտանեկան վիճաբանություններից հոգնած 43-ամյա կինը փորձել է ինքնասպան լինել

18:49, 19 նոյեմբեր 2018 Պատահարներ

Երեկ երկոյան «սուր էկզոգեն քիմիական թունավորում ժավելով» ախտորոշմամբ «Աբովյան» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել Աբովյան քաղաքի 43-ամյա բնակչուհին։ Վերջինիս հայրը հայտնել է, որ աղջկա նախկին ամուսինն ամեն օր անհանգստացնում է իրենց, որի պատճառով աղջիկը ժավել է խմել: Ահազանգով մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ դեպքի օրը կինը հեռախոսով խոսել է նախկին ամուսնու հետ, որի ժամանակ վերջինս վիրավորել է նրա ընտանիքի անդամներին, որի պատճառով հայրը բարկացել է դստեր վրա։ Ստեղծված իրավիճակից վրդավված կինը կյանքին վերջ տալու նպատակով ժավել է խմել: Բժշկական կենտրոնում նրան ցուցաբերվել է պատշաճ բժշկական օգնություն։ Աղբյուր` Փաստինֆո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր