00:00:00

Դանակով հարվածել էր մի կնոջ

18:36, 19 նոյեմբեր 2018 Պատահարներ

Նոյեմբերի 17-ին՝ ժամը 14-ն անց 45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն մի քաղաքացուհուց հաղորդում է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Կամոյի փողոց թիվ 10 հասցեում դանակ են հանել: Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության պաշտոնական կայքից: Նույն օրը, ժամը 15-ն անց 50-ին, «Արտաշատ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի, ձախ ազդրի, աջ բազկի և պարանոցի կտրած վերքեր, հիպովոլեմիկ շոկ 2-րդ աստիճանի» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել մի կին, որը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժ.14.30-ի սահմաններում, Կամոյի փողոցի սկզբնամասում, վիճաբանության ժամանակ, Գևորգ Ա.-ն իր մոտ եղած դանակով հարվածել է կնոջ մարմնին և պատճառել նշված վնասվածքները: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 18-ին՝ ժամը 22-ն անց 40-ին, ինքնակամ ոստիկանության Արտաշատի բաժին է ներկայացել Գևորգ Ա.-ն, որը նույն օրը տեղափոխվել է Արարատի մարզային քննչական վարչություն: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Հարուցվել է քրեական գործ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր