00:00:00

Պայմանագրային զինծառայողի «Opel»-ը մի քանի պտույտ շրջվել է. կա 1 զոհ. 4 վիրավորներից 2-ը երեխաներ են

16:40, 19 նոյեմբեր 2018 Պատահարներ

Գեղարքունիքի մարզում, այսօր՝ նոյեմբերի 19-ին, խոշորր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 03։40-ի սահմաններում Աշտարակ քաղաքի բնակիչ՝ 21-ամյա Գուրգեն Զ.-ն իր վարած Opel Astra մակնիշի 35 MD 171 համարանիշի ավտոմեքենայով Ճամբարակ-Դրախտիկ-Ծովագյուղ ավտոճաապարհի 6-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդը, նրա ուղեւորներ 27-ամյա Դավիթ Կ.-ն, 15-ամյա Ռոբերտ Տ.-ն, 16-ամյա Մելսիկ Ն.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճամբարակի բժշկական կենտրոն, իսկ 23-ամյա Արսեն Կարապետյանը տեղում մահացել է։ Դեպքի վայր է ժամանել ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչության Ճամբարակի ռազմական ոստիկանության բաժնի օպերատիվ խումբը: Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Գուրգեն Զ.-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող։ Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ճամբարակի հրշեջ-փրկարարները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր