00:00:00

Սյունիքում մեքենան բախվել է հայ-իրանական սահմանի փշալարերին ու հայտնվել հակառակ կողմում

02:43, 19 նոյեմբեր 2018 Պատահարներ

Սյունիքի մարզում երեկ՝ նոյեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 22:15-ին Կապան քաղաքի բնակիչ, 35-ամյա Մհեր Ղահրամանյանը Երևան-Մեղրի Մ2 ավտոճանապարհի 380-րդ կմ հատվածում իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել Հայաստանի և Իրանի պետական սահմանի փշալարերին և գլխիվայր հայտնվել սահմանի հակառակ կողմում: Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր, Սիսիան քաղաքի բնակիչ 29-ամյա Վահե Պողոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մեղրու տարածքային բժշկական կենտրոն: Փաստի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայր են ժամանել սահմանապահներ, որպեսզի համոզվեն, որ տեղի ունեցածը ավտովթար է, այլ ոչ թե սահմանի խախտում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր