00:00:00

Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում

01:14, 19 նոյեմբեր 2018 Պատահարներ

Երեկ՝ նոյեմբերի 17-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի բնակիչ 54-ամյա Գագիկ Բաղդասարյանը Ֆանտան գյուղի սկզբնամասում ՎԱԶ-2101 մակնիշի 42 LՍ 642 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել համագյուղացի 61-ամյա Մերուժան Մանուկյանին: Ինչպես հաղորդում է Shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդը հեռացել է դեպքի վայրից: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Վրաերթ կատարողի տան ավտոտնակում հայտնաբերվել է ավտոմեքենան՝ վրաերթի հետքերով ու ամբողջովին փշրված դիմապակիով: Մինչ ոստիկաններն ավտոմեքենան կտեղափոխեին ոստիկանության Չարենցավանի բաժնի հատուկ պահպանվող տարածք, վարորդ Գ. Բաղդասարյանը ինքնակամ ներկայացավ ոստիկանության Չարենցավանի բաժին: Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր