00:00:00

Խոշոր վթար Երեւանում

19:29, 18 նոյեմբեր 2018 Պատահարներ

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:50-ի սահմաններում Իսակովի պողոտայում Ոստիկանության Զորքերի 1033 զորամասի հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչ, 46-ամյա Անաստաս Ջավարյանի վարած ВАЗ 21043 մակնիշի 34 GG 004 համարանիշի և Երևանի բնակիչ, 29-ամյա Կարեն Գևորգյանի վարած Samand մակնիշի 35 FA 561 համարանիշի ավտոմեքենաները: SHAMSHYAN.COM-ի փախանցմամբ, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աստղիկ բժշկական կենտրոն: Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտկական հաշվարով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը: Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում և մայթին: Հարվածի արդյունքում էլ վնասվել է գազախողովակի հենասյունը: Օպերատիվորեն ժամանել են Գազպրոմ Արմենիա Երևանի ԳԳՄ և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Դեպքի վայր են ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և հետաքննիչ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Ա. Շահբազյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է է վիրավորների ինքնությունը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր