00:00:00

Ավտովթար Վեդի-Վանաշեն ճանապարհին. ուղեւորն արգելափակվել է մեքենայում, կան տուժածներ

14:34, 17 նոյեմբեր 2018 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 17-ին` ժամը 06:57-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Վանաշեն գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վեդի-Վանաշեն ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են «Volkswagen Vento» եւ «Opel Vectra» մակնիշների ավտոմեքենաները. վերջինիս ուղեւորն արգելափակվել է ավտոմեքենայում: Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Հ. Կ.-ին (ծնված 1996 թ.), Ա. Պ.-ին (ծնված 1966 թ.) եւ Հ. Մ.-ին (ծնված 1997 թ.), իսկ «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Վ. Ս.-ին (ծնված 1957 թ.): Տուժածները հոսպիտալացվել են Վեդու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր