00:00:00

Ծեծկռտուք Արտաշատի զինկոմիսարիատում․ կապիտանը կոտրել է քաղաքացու քիթը

03:28, 17 նոյեմբեր 2018 Պատահարներ

Արարատի մարզի Նշավան գյուղի բնակիչ Գեղամ Բաղդասարյանը ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ Արտաշատի զինկոմիսարիատում իրեն ծեծել են և կոտրել քիթը, տեղեկացնում է shamhsyan.com-ը։ Պարզվել է, որ  նոյեմբերի 15-ին ժամը 17:00-ին վեճ և ծեծկռտուք է եղել  Արտաշատի զինկոմիսարիատում, 38-ամյա քաղաքացու քիթը կոտրել է Արտաշատ քաղաքի բնակիչ, 28-ամյա Հարություն Եղիազարյանը, որը ծառայում է նույն զինկոմիսարիատում՝ որպես տրանսպորտի բաժանմունքի պետ՝ կոչումով կապիտան։ Արտաշատի բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել են Ռազմական ոստիկանություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր