00:00:00

Թիմ, որը սկզբունքային է եղել միշտ․ ՔՈ ՍԴԿ անդամը՝ ընտրությունների մասին

18:40, 16 նոյեմբեր 2018

Irakanum.am-ի զրուցակիցն է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ, ԱԺ պատգամավորի թեկնածու Սեւակ Ծատուրյանը։ Ինչո՞ւ ձեւավորվեց ՔՈ ՍԴԿ-ն, եւ որն է կուսակցության գործունեության նպատակը։ ՔՈ ՍԴԿ-ն  ձևավորել են մարդիկ, ովքեր միշտ ակտիվ են եղել որպես քաղաքացի, ունեցել են սեփական մոտեցումները, սակայն քաղաքանություն չեն մտել, որովհետև համարել են, որ իշխանությունների ուզուրպացման համակարգում հնարավոր չէ ընտրություններով փոփոխության հասնել, ինչը և ապացուցվեց։ Եվ արդեն հեղափոխությունից հետո հնարավորություն ստեղծվեց ազատ ընտրությունների, չնայած դեռ կան խնդիրներ ընտրական օրենսգրքի հետ կապված, այն է՝ անձերի պայքար է  ավելի շատ քան գաղափարական, բայց որոշեցինք մասնակցել նաև նպատական ունենալ ընտրվելու դեպքում հասնել նաև ԸՕ-ի փոփոխությանը։ Ձևավորվեց, որովհետև կա հստակ միավորող գաղափար, դա սոցիալ դեմոկրատիան է, թիմ, որը սկզբունքային է եղել միշտ։  Սոցիալ դեմոկրատիան հիմնված է երեք հիմնական սկզբունքների վրա․ Ազատություն - Յուրաքանչյուր ոք իրավունք որոշելու, թե ինչպես նա պետք է ապրի։ Ոչ պետությունը և ոչ հասարակությունը իրավունք չունեն ազդելու այդ որոշման վրա, առանց դրանում հիմնավոր պատճառներ ունենալու։ Կրթությունը և առողջությունը ամեն մարդու հիմնարար իրավունքներն են։ Արդարություն - Օրենքի առաջ բոլորը հավասար են, անկախ սոցիալական վիճակից, սեռից, հավատքից, սեռական կողմնորոշումից և արյան կարգից։ Սոլիդարություն - Բոլորը պատրաստ են օգնության հասնել միմյանց։ Ովքե՞ր են ընդգրկված Ձեր կուսակցության համամասնական ցուցակում։ Անդամները տարբեր քաղաքացիական պայքարներով անցած հասարակական կազմակերպություններում գործունեություն ծավալած, և ուղղակի իրենց բնագավառում հայտնի մասնագետներ են։ Ձեր շարքերում կան նաեւ անձինք, ովքեր մշտապես պայքարել են երկրում տիրող անօրինակությունների դեմ, թավշյա հեղափոխության օրերին եղել Նիկոլ Փաշինյանի կողքին։ Ըստ Ձեզ, երկրում հիմա օրինականություն հաստատված է։ Այո, գրեթե բոլորս եղել ենք ակտիվ հեղափոխության մասնակից, և նպաստել դրա կայացմանը։  Օրինականությունը մեկ օրում կամ մի քանի ամսում չի ստեղծվում, դա երկար ու ծանր աշխատանք է, որը պահանջում է կամք ու աշխատանք, երկրում կա օրինականություն հաստատելու նախադրյալներ։ Կարծիք կա, որ սրանք ամենաանկախատեսելի ընտրություններն են լինելու։ Նոր ձեւավորված քաղաքական ուժերը որքանո՞վ հնարավորություն ունեն հայտնվել ԱԺ-ում։ Ամենականխատեսլի ընտությունների ժամանկները անցել են, երբ բոլոր թվերը նկարվում են Բաղրամյան 26- ում, դրանք ընտություն էլ չէին, այլ հերթական ոչինչ չփոխող քաղաքական միջոցառումներ, որտեղ, ով որքան ուզում խփում էր։ Իսկ հիմա լավ աշխատելու ու հանրությանը ներկայանալու պարագայում նոր ուժերը հստակ շանսեր ունեն հայտնվելու խորհրդարանում։ Սեւակ, համակարծիք եք այն տեսակետի հետ, որ «Իմ քայլը» դաշինքը մրցակցությունից դուրս է։ Ակնհայտ է որ  «Իմ քայլը» դաշինքը մեծ վստահություն ունի հանրություն շրջանում, բայց կա մարդկանց մի ստվար զանգված ովքեր այլընտրանք են ցանկանում տեսնել խորհրդարանում, ես կխուսափեի օգտագործել մրացակցությունից դուրս արտահայտությունը։ Իսկ ՀՀԿ-ն ի՞նչ շանսեր ունի։ Ես կարծում էի,  որ ՀՀԿ-ն կգնա ինքնամաքրման, բայց շտապողականությունը և ամբիցիաները արդյունք եղան ՀՀԿի ներկայիս ցուցակին, ինչը շանսերը շատ փոքրացրեց, կարծում եմ կստանան մի քանի տոկոս ձայն այն մարդկանցից, ովքեր իրենց կոմֆորտ էին զգում ՀՀԿ- ի ժամանակներում։ Խոսենք նաեւ Ձեր հետագա քայլերից։ Ունե՞ք մարզային գրասենյակներ։ Մի քանի մարզային գրասենյակներ ենք ունենալու, որոնք դեռ կազմակերպան փուլում են, իսկ քարոզարշավի մարտավարությունը դեռ քննարկման փուլում է։ Ձեր շանսերը ինչպես եք գնահատում, եւ ինչ կոչ ունեք մյուս քաղաքական ուժերին։ Լավ աշխատելու և ներկայանալու պարագայում, վստահ եմ ներկայացված կլինենք ԱԺում։ Իսկ մյուս ուժերին կոչ կանեմ լինել թափանցիկ, և ազնիվ հնչեցվող խոստումներում։ Հարցազրույցը՝ Փայլակ Ֆահրադյանի

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր