00:00:00

Արտակարգ դեպք Գյումրիում. ծեծկռտուք է տեղի ունեցել 102–րդ ռազմաբազայի զինծառայողների միջեւ

17:26, 13 նոյեմբեր 2018 Պատահարներ

Շիրակի մարզում նախօրեին ծեծկռտուք է տեղի ունեցել Գյումրիում տեղակայված 102–րդ ռազմաբազայի զինծառայողների միջեւ։ Shamshyan.com–ը  հայտնում է, որ ժամը 03։00-ի սահմաններում ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մազմանյան փողոցի տներից մեկի մոտ 2 քաղաքացի բարձրաձայն հայհոյում, վիճաբանում և հարվածներ են հասցնում միմյանց։ Պարզվել է, որ նշված փողոցի տներից մեկի առաջին հարկում վիճաբանում են Գյումրիում տեղակայված 102 ռազմաբազայի հրետանային դիվիզիոնի 2-րդ մարտկոցի հեռախոսավար, շարքային, 21-ամյա Վլադիսլավ Ռոմադինը և նույն ռազմաբազայի վարորդ՝ շարքային, 20-ամյա Դմիտրի Կրասնինը։ Կատարվում է քննություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր