00:00:00

Վթար Մասիս քաղաքում․ կան տուժածներ

16:56, 12 նոյեմբեր 2018 Պատահարներ

Նոյեմբերի 12-ին`ժամը 01:42-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ հիվանդանոցի խաչմերուկում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ և առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հերացու և Երևանյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW» մակնիշի և «Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենաները (վարորդների տվյալները չի հաջողվել պարզել): Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը, Ն. Մ.-ն (ծնված 1990 թ.), Գ. Գ.-ն (ծնված 1992 թ.) և Գ. Ք.-ն (ծնված 1988 թ.) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները Ն. Մ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ մյուսներինը՝ բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր