00:00:00

Խոշոր վթար Արմավիրում. 26 տոննա բանանով բարձված բեռնատարը շրջվել է. վրացի վարորդը չէր հիշում, թե ումն է բեռը

15:25, 12 նոյեմբեր 2018 Պատահարներ

Արմավիրի մարզում, այսօր՝ նոյեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 07։30-ի սահմաններում Վրաստանի Քութաիսի քաղաքի բնակիչ՝ 52-ամյա Կաչե Չիլաձե Բադրին Երեւան-Արմավիր ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում՝ Էջմիածնի վարչական տարածքում, իր վարած Daweoo մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուտ եւ կողաշրջվելով հայտնվել ձորակում։ Shamshyan.com-ի  փոխանցմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով, բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան։ Վարորդը նշել է, որ բեռնատարը բարձված էր մոտ 26 տոննա բանանով, սակայն չէր կարողանում հիշել, թե ում է պատկանում այն։ «Ես միայն վարորդն եմ, ինձ տվել են, ես էլ օրինական փոխադրումն եմ կատարում, ուղղակի չզգացի, թե ոնց եղավ՝ կողաշրջվեցի»,- ասել է նա։ Այս պահին դեպքի վայրում ծառայություն են կատարում ճանապարհային ոստիկաններն ու Վաղարշապատի Ոստիկանության համայնքային բաժանմունքի ծառայողները, մինչեւ կժամանեն բանանատերերը, որպեսզի հատուկ տեխնիկայի միջոցով ուղղեն բեռնատարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր