00:00:00

Ախալցխայի մոտ ավտովթարից տուժած ՀՀ վեց քաղաքացիներից երեքը տեղափոխվել են Թբիլիսիի հիվանդանոց. ՀՀ դեսպանություն

17:46, 11 նոյեմբեր 2018 Պատահարներ

Ախալցախայի Ածղուրի գյուղի մոտ ավտովթարից տուժած ՀՀ վեց քաղաքացիներից երեքը տեղափոխվել են Թբիլիսի. Վրաստանում Հայաստանի դեսպանությունը «Արմենպրես»-ին մանրամասներ է փոխանցել նոյեմբերի 10-ի ուշ երեկոյան Ախալցխայի մոտ տեղի ունեցած ավտովթարի և դրա հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիներ առողջական վիճակի մասին։ Դեսպանությունում ճշտել են, որ Ախալցախայի Ածղուրի գյուղի մոտ է տեղի ունեցել վթարը. «Մերսեդես Վիանո» և «Շկոդա» ավտոմեքենաները միմյանց են բախվել։ «Միկրոավտոբուսը տեղափոխում էր Ջավախքի Կարտիկամ գյուղի բնակիչներին, ովքեր ՀՀ քաղաքացիներ են։ Նրանցից 3-ին Ախալցիխայից արդեն տեղափոխել են Թբիլիսի։ 2-ը երեխա են՝ 6 և 8 տարեկան, առաջինի վիճակը ծանր է, իսկ երկրորդինը՝ կայուն, կյանքին վտանգ չի սպառնում։ Միկրոավտոբուսի վարորդին ևս տեղափոխել են Թբիլիսի, կրծքավանդակի մոտ ունեցած ցավերի պատճառով։ «Շկոդա» մակնիշի ավտոմեքենայի մեջ գտնվող 50 տարեկան Մ.Թ.- ն մահացել է, նա Վրաստանի ՆԳՆ աշխատակից էր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր