00:00:00

Սպանություն Երեւանում. դանակի մի քանի հարվածներից տղամարդը մահացել է

02:17, 10 նոյեմբեր 2018 Պատահարներ

Մոտ մեկ ժամ առաջ դանակահարության դեպք է տեղի ունեցել Երեւանում՝ Աջափնյակ վարչական շրջանում: Դանակի մի քանի հարվածներից տղամարդը հիվանդանոցում մահացել է: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից մեզ տեղեկացրին, որ ահազանգը ստացել են 19:45-ին. «Ոստիկանությունն ահազանգ է ստացել «Արմենիա» ԲԿ-ից, որ իրենց մոտ է տեղափոխվել մոտ 45 տարեկան մի տղամարդ կտրած-ծակած վերքերով, ով հիվանդանոցում մահացել է»,-ասացին ոստիկանությունից՝ հավելելով, որ դեպքի հանգամանքները պարզվում է, կատարվում է քննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր