00:00:00

Եղվարդի դատարանի դիմաց բախվել են անչափահասի վարած «ԳԱԶ 3110»-ն ու Volkswagen-ը. կան վիրավորներ

21:35, 09 նոյեմբեր 2018 Պատահարներ

Կոտայքի մարզում, նոյեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 21։00-ի սահմաններում Եղվարդ քաղաքի Չարենցի փողոցում՝ Եղվարդի դատարանի դիմաց, բախվել են 16-ամյա Աբգար Կ.-ի վարած «ԳԱԶ 3110» մակնիշի 35 VZ 970 համարանիշի եւ 23-ամյա Հովսեփ Գ.-ի վարած Volkswagen մակնիշի 34 MA 618 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով Volkswagen-ի ուղեւորներ 62-ամյա Մարգարիտ Հ.-ն ու 42-ամյա Թերեզա Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոն։ Աղբյուրի տեղեկություններով, դեպքի վայրում «ԳԱԶ 3110»-ի վարորդին, ով անչափահաս է եւ չունի անձնագիր ու վարորդական իրավունքի վկայական, փորձում էին փոխել, սակայն ճանապարհային ոստիկանները հայտնաբերեցին իրական վարորդին։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվեցին Ոստիկանության Նաիրիի բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Volkswagen-ի վարորդն աշխատում է «Սեմուր ընդ Քո» ՍՊԸ-ում՝ որպես հաշվետար, իսկ վիրավորներից Թերեզա Ա.-ն աշխատում է «Սեռավարակների եւ մաշկավեներական կենտրոն» ՓԲԸ-ում՝ որպես մայրապետ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր