00:00:00

Ահազանգ. Կառավարության 1-ին մասնաշենքի մոտ կինը սպառնում է վնասել իրեն. նա եղել է հուզված ու անկայուն վիճակում

14:10, 09 նոյեմբեր 2018 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, նոյեմբերի 8-ին` ժամը 18:35-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կառավարության 1-ին մասնաշենքի մոտակայքում գտնվող կինը գտնվում է հուզական վիճակում եւ սպառնում է վնասել իրեն. անհրաժեշտ է հոգեբանական աջակցություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը: Պարզվել է, որ 58-ամյա Է. Մ.-ն գտնվել է հուզված, լարված եւ հոգեպես անկայուն վիճակում: Հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: Ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ Է. Մ.-ն վերադարձել է տուն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր