00:00:00

ՔԿ–ն լուսանկարներ է հրապարակել 4 զինծառայողի կյանք խլած վթարի դեպքի վայրից

22:47, 08 նոյեմբեր 2018 Պատահարներ

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ 2018 թվականի նոյեմբերի 7-ին Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի բոլոր հանգամանքները, պատճառները պարզելու ուղղությամբ։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ N զորամասի հաշվեկշռին գտնվող ավտոմեքենայի վթարի հետևանքով մահացել է 4 զինծառայող, ևս 22 անձ տեղափոխվել բժշկական կենտրոն։ Անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը կատարել է դեպքի վայրի զննություն, հետազոտությունների համար վերցրել տարբեր նմուշներ, հարցաքննել ականատես անձանց։ Քրեական գործով մշակվել են աշխատանքային վարկածներ, որոնցից յուրաքանչյուրն ստուգելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ, այդ թվում՝ պահանջվել և ստացվել են անհրաժեշտ փաստաթղթեր, կատարվել մի շարք հարցումներ։ Վթարի պատճառները պարզ կդառնան դատաավտոտեխնիկական փորձաքննության արդյունքում, ինչի պատշաճ իրականացումն ապահովելու համար ձեռք են բերվում անհրաժեշտ բոլոր ելակետային տվյալները՝ փորձագետներին տրամադրելու համար։ Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցված քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր